ՀԱՅՖԱ ԲԻՏՏԵՐՄԱԳ

Բաղադրությունը՝ MgO — 16.3%, S — 13%

Սնուցման եղանակը` կաթիլային, տերևային

Արտադրող՝ Հայֆա Նեգեվ Թեքնոլոջիս ՍՊԸ, Իսրայել

Կատեգորիա`

Հայֆա ԲիտտերՄագը ջրում ամբողջությամբ լուծվող պարարտանյութ է, բույսերի համար մագնեզիումի սուլֆատի արդյունավետ աղբյուր: Հրաշալի միջոց է բույսերի մոտ մագնեզիումի պակասի կանխարգելման և կարգավորման համար: Մագնեզիումի պակասն առանց հսկողության թողնելը կարող է հանգեցնել փոքրաքանակ բերքատվության:

Խորհուրդ է տրվում Հայֆա ԲիտտերՄագ պարարտանյութը կիրառել որպես ծծմբի և մագնեզիումի աղբյուր, երբ անհրաժեշտ է ազոտի մակարդակը ցածր պահել: Հայֆա ԲիտտերՄագը իր յուրահատուկ հատկանիշների շնորհիվ կարող է կիրառվել ոռոգման ցանկացած համակարգով՝ բույսի աճի ցանկացած փուլում: Օրինակ, ի տարբերություն ֆոսֆորական թթվի, Հայֆա ԲիտտերՄագը քայքայիչ չէ պարարտանյութերի պոմպերի կամ ոռոգման սարքավորումների համար:

Մշակաբույս Ծախսի նորմա, կգ/հա Կիրառման եղանակ
Բանջարաբոստանային մշակաբույսեր 30 - 50 կգ/հա Սնուցել ոռոգման համակարգով ամբողջ վեգետացիայի ընթացքում՝ ըստ մշակաբույսի պահանջի։
Եգիպտացորեն
Լոլիկ
Պտղատու ծառեր
Հատապտուղներ
Դեկորատիվ բույսեր, ծաղիկներ

Հայֆա ԲիտտերՄագը կարող է կիրառվել այլ պարարտանյութերի հետ համատեղ՝ ողջ աճի ընթացքում մշակաբույսերի սննդային կարիքները բավարարելու համար: 

Ջրում լուծելիության շնորհիվ հրաշալի պարարտանյութ է հիդրոպոնիկայի և ջերմոցատնային տնտեսություններում կիրառելու համար: