ԼԱՍՍՈ
Ազդող նյութ` լյամբդա – ցիհալոտրին 50գ/լ
Պատրաստուկային ձև՝ էմուլսիայի խտանյութ
Արտադրող՝ Շանդուն Վեյֆան Ռեյնբոու Քեմիքըլ Քո. ԲԸ, Չինաստան
Կատեգորիա` Թունաքիմիկատներ, Ինսեկտիցիդներ
Ոչ համակարգային միջատասպան է, կոնտակտ և աղիքային ազդեցությամբ, ինչպես նաև ռեպելենտ հատկությամբ, ազդում է արագ և ունի երկարատև մնացորդային ակտիվություն։ Այն նախատեսված է հացահատիկների, բանջարեղենի, կարտոֆիլի, պտղատու ծառերի, խաղողի վազի, ծաղկագեղազարդային բույսերի վնասատու միջատների լայն շրջանակի (լվիճներ, կոլորադյան բզեզ, թրիպսներ, թեփուկաթևավորների թրթուրներ, կարծրաթևավորների թրթուրներ ու հասուններ և այլն) դեմ պայքարի համար։
| Մշակաբույս | Վնասատու | Ծախսի նորմա, լ/հա | Կիրառման եղանակ | Սպասման ժամկետ, մշակումների թիվը |
|---|---|---|---|---|
| Հացահատիկային մշակաբույսեր (ցորեն, գարի և այլն) | Հացաբզեզ, թրիպս, լվիկ, ցիկադ | 0.2 | Ցողում վեգետացիայի ընթացքում, 200-400 լ/հա: | 20(1) |
| Լվիճ, տզրուկաթրթուր | 0.15 | 20(2) | ||
| Եգիպտացորեն | Եգիպտացորենի թիթեռնիկ | 0.2 | Ցողում վեգետացիայի ընթացքում, 300-500 լ/հա: | 30(1) |
| Բանջարաբոստանային մշակաբույսեր | Կոմպլեքս վնասատուներ | 0.1 | Ցողում վեգետացիայի ընթացքում, 200-400 լ/հա: | 20(3) |
| Կարտոֆիլ | Կոլորադյան բզեզ | 0.1-0.15 | 20(2) | |
| Խաղող | Խաղողի ողկուզակեր, տիզ | 0.48 | Ցողում վեգետացիայի ընթացքում, 800-1200 լ/հա: | 30(2) |
| Խնձորենի | Խնձորենու պտղակեր, տերևաոլոր | 0.8 | 20(2) | |
| Արոտավայրեր, վայրի բուսականություն | Մորեխ | 0.15 | Ցողում վեգետացիայի ընթացքում, 400-600 լ/հա: Մշակված տարածքներից սնկերի և բույսերի հավաք չի թույլատրվում: | 30(1) |
