ԻՍՈՆԵՏ ԼԵ

Ազդող նյութ՝ (E,Z) -7,9 — դոդեկադիենիլ ացետատ + (Z) — 9 — դոդեցենիլ ացետատ 

429 մգ/դիսպենսերում

Վնասատու՝ խաղողի ողկուզակեր (Lobesia botrana) և վազի ցեց (Eupocilia ambiguella)

Կիրառման ոլորտներ՝ գինու և սեղանի խաղող

Կիրառման նորմա՝ 500 դիսպենսեր/հա

Արտադրող՝ Շին-Էտսու Քեմիքալ ԿՕ. ՍՊԸ, Ճապոնիա

Կատեգորիա`

Իսոնետ ԼԵ-ն խաղողի այգիներում խաղողի ողկուզակերից (Lobesia botrana) և վազի ցեցից (Eupocilia ambiguella) խաղողի պաշտպանության համար նախատեսված, զուգավորման խանգարման մեթոդով, սեռական ֆերոմոնային դիսպենսեր է: 

Դիսպենսերները ամրացնել բերքը պահող լարերին՝ շարքերի ներսում, 1-2 մ բարձրության վրա: Պահպանվող տարածքի սահմանների երկայնքով դիսպենսերները պետք է տեղադրվեն կրկնակի չափաքանակներով՝ քամու հետևանքով ֆերոմոնային կոնցենտրացիայի կուրուստները նվազեցնելու համար:

Դիսպենսերները կախվում են մինչև վնասատուների առաջին սերնդի հայտնվելը կամ հաջորդ սերունդների հայտնվելուց առաջ։ Դիսպենսերներն անընդմեջ արտազատում են ֆերոմոն: Բարեխառն կլիմայական պայմաններում՝ կախված օրական միջին ջերմաստիճանից, կայուն աշխատում են առնվազն 150 օր:

Միջատասպանների օգտագործումը չի ազդում դիսպենսերի արդյունավետության վրա, հետևաբար, ցանկացած պահի հնարավոր է միջատասպան նյութերի կիրառումը: