ԻՍՈՆԵՏ ԼԵ
Ֆերոմոնային դիսպենսեր
Բաղադրությունը՝
(E,Z) -7,9 – դոդեկադիենիլ ացետատ +
(Z) -9- դոդեցենիլ ացետատ
Փաթեթավորում՝ 100 հատ ֆերոմոնային դիսպենսեր
Արտադրող՝ Շին-Էտսու Քեմիքալ ԿՕ. ՍՊԸ, Ճապոնիա
Իսոնետ ԼԵ խաղողի այգիներում խաղողի ողկուզակերից (Lobesia botrana) և վազի ցեցից (Eupocilia ambiguella) խաղողի պաշտպանության համար նախատեսված, զուգավորման խանգարման մեթոդով, սեռական ֆերոմոնային դիսպենսեր է:
Ծախսի նորմա՝ 500 դիսպենսեր/հա, կախված խաղողի վազի տեսակից, խաղողանոցի չափից և վնասատուների քանակից/ճնշումից, այդ թիվը կարող է փոխվել:
Համատեղելիությունը՝ կիրառելի չէ, ֆերոմոն է:
Բուսաթունունակությունը՝ կիրառելի չէ: Չունի անմիջական շփում բույսերի հետ:
Ֆերոմոնը ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ կայունություն վնասատուների մոտ:
Պահպանումը և տեղափոխումը՝ Պահել արևի ուղիղ ճառագայթներից հեռու, չոր, զով և լավ օդափոխվող վայրում, +5 °C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում, նախնական փաթեթավորումով՝ սննդամթերքից, դյուրավառ նյութերից և էլեկտրական սարքավորումներից հեռու:
Օգտագործման եղանակը
Դիսպենսերները տեղադրել ձեռքով, միմյանցից հավասար հեռավորության վրա, յուրաքանչյուր հեկտարին՝ 500 հատ: Դիսպենսերները ամրացնել բերքը պահող լարերին՝ շարքերի ներսում, 1.0-2.0 մ բարձրության վրա: Պահպանվող տարածքի սահմանների երկայնքով դիսպենսերները պետք է տեղադրվեն կրկնակի չափաքանակներով՝ քամու հետևանքով ֆերոմոնային կոնցենտրացիայի կուրուստները նվազեցնելու համար:
Իսոնետ ԼԵ-ի տեղադրման ընթացքում չաշխատե՛լ այլ ֆերոմոններով: Միջատասպանների օգտագործումը չ՛ ի ազդում դիսպենսերի արդյունավետության վրա, հետևաբար, ցանկացած պահի հնարավոր է միջատասպան նյութերի կիրառումը:
Կիրառման ժամանակը
Դիսպենսերները կախվում են մինչև վնասատուների առաջին սերնդի հայտնվելը կամ հաջորդ սերունդների հայտնվելուց առաջ։ Դիսպենսերներն անընդմեջ արտազատում են ֆերոմոն: Բարեխառն կլիմայական պայմաններում՝ կախված օրական միջին ջերմաստիճանից, կայուն աշխատում են առնվազն 150 օր:
Դիսպենսերներին մոտ տեղադրե ՛ք թակարդներ և յուրաքանաչյուր 3-4 օրը մեկ կատարե՛ք մշտադիտարկում:
