Լաբորատոր հետազոտություններ. առողջ հողը՝ առողջ բույսի գրավական
Տեղեկացնում ենք, որ «Ագրո Մաստեր» ՍՊԸ-ին կից շուրջ մեկ տարի է գործում է ագրոքիմիական լաբորատորիա, որը իրականացնում է լաբորատոր հետազոտություններ գյուղատնտեսության հող-ջուր-բույս համակարգերում։
Մեզ մոտ իրականացվում են՝
- Հողի, հողախառնուրդների, տորֆի, կենսահումուսի և չոր գոմաղբի ագրոքիմիական հետազոտություններ, այդ թվում՝ մակրո- և միկրոէլեմենտների պարունակության, հողի միջավայրի ռեակցիայի (pH), աղերի պարունակության (EC), մեխանիկական կազմի և այլ ագրոքիմիական լաբորատոր հետազոտություններ։
- Ոռոգման ջրերի լաբորատոր հետազոտություններ, ներառյալ՝ արտեզյան ջրերի, հիդրոպոնիկ համակարգերի (սնուցման լուծույթների և արտահոսքի ջրերի) լաբորատոր հետազոտություններ, ինչպես նաև կենսահեղուկի, գոմաղբահեղուկի և այլն։
- Բուսական նմուշների լաբորատոր հետազոտություններ, բույսերի սննդային վիճակի, մակրո- և միկրոէլեմենտների պարունակության գնահատման նպատակով։
Լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Մեզ հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 054540:





Կիսվել՝