ՏԵԿԱՄԻՆ ՄԱՔՍ

Բաղադրությունը՝ ամինաթթուներ — 14,4%, ազատ L ամինաթթուներ — 12%, N — 7%, օրգանական նյութեր — 60%

Սնուցման եղանակը` տերևային

Արտադրող՝ Ագրիտեկնո ֆերտիլիզանտես Էս.Էլ., Իսպանիա

Կատեգորիա`
  • Խթանում է բույսի վեգետատիվ զանգվածի աճը:
  • Ապահովում է բույսերում հանքանյութերի, այդ թվում՝ միկրոտարրերի տեղափոխումը:
  • Խթանում է բույսի աճն ու զարգացումը:
  • Նպաստում է սթրեսային իրավիճակներից բույսերի վերականգնմանը:
  • Բարձրացնում է բույսի արտադրողականությունը և բերքատվությունը:
  • Բարելավում է բերքի որակական հատկանիշները:
  • Պարունակում է փոփոխված պոլիսախարիդ, որը հանդիսանում է աճի ազդակ:
Մշակաբույսը Ծախսի նորմա,

լ/հա

Կիրառման ժամկետը և հաճախականությունը
Հատապտուղներ 1.5 - 2 1-ին բերքահավաքից 10-12 օր առաջ, կրկնել 7-10 օրից, մինչև հաջորդ բերքահավաքը:
Պտղատու ծառեր 2 - 3 Վեգետացիայի սկզբում՝ տերևների աճի և պտուղների զարգացման փուլում:
Լոլիկ, պղպեղ, վարունգ, լոբի, ոլոռ, դդում և այլն 1 - 2 Սածիլումից կամ ծիլերը երևալուց հետո, 7-10 օրից մինչև բերքահավաքը:
Սեխ, ձմերուկ 1.5 - 2 1-2 անգամ աճի փուլում, մինչև ծաղկելը և կրկնել պտղի զարգացման սկզբում:
Բանջարեղեն (սոխ, սխտոր, կարտոֆիլ, գազար, ծաղկակաղամբ, բրոկոլի, հազար, սպանախ, կանաչիներ և այլն) 1 - 1.5 Տեղափոխումից հետո 15, 30, 45 և 60-րդ օրը, սթրեսը հաղթահարելու նպատակով:
Խաղողի վազ 2 Սաղարթի աճի շրջանում, երբ շվերը 10 սմ է, նաև պտուղների զարգացման փուլում:
Ծաղկային և գեղազարդային բույսեր 1.5 - 2 7-10 օր պարբերականությամբ տեղափոխումից կամ ծաղիկները հավաքելուց հետո:
Ընկուզավորներ 2 - 3 Ամբողջ վեգետացիայի ընթացքում:
Ցորեն, գարի, աշորա, վարսակ 1 - 1.5 4-5 տերև փուլում, թփակալման փուլում, նաև ծաղկման փուլում: