ՍՏԱՆԴԱՐՏ ՓԵԹԱԿ

Ապրանք: փոշոտման իշամեղու

Փաթեթավորում: 80 և ավել աշխատող իշամեղու (ներառում է թագուհի, բանվորներ, ձագեր և շաքարաջրի լուծույթ)

Աշխատանքային շրջան: 6 — 8 շաբաթ

Փոշոտման տարածք: 1000 — 1500 մ2

Արտադրող: Բիոբեսթ Գրուպ ԷնՎի, Բելգիա

Իշամեղուները էական դեր են խաղում գյուղատնտեսության մեջ՝ որպես տարբեր մշակաբույսերի փոշոտիչներ: Իշամեղուններին հատուկ զարգացրել են մեկից չորս շաբաթ ծաղկման շրջան ունեցող մշակաբույսերի փոշոտման ժամանակ լավագույն արդյունքների հասնելու համար: Իշամեղուները օգտագործվում են փակ և բաց գրունտում մշակվող գրեթե բոլոր բույսերի փոշոտման համար, ինչպիսիք են՝ լոլիկը, պղպեղը, կեռասը, ծիրանը, խնձորը, տանձը, ելակը, ձմերուկը, դդումը և այլն։

Իշամեղուները ապահովում են հավասարաչափ փոշոտում, 20 – 30% -ով մեծացնում են բերքատվությունը, ինչպես նաև բարելավում են պտղի որակը: Բարձրորակ փոշոտման համար պահանջվող փեթակների քանակը կախված է բերքից և օգտագործման պայմաններից, ուստի յուրաքանչյուր դեպքում այն ընտրվում է անհատապես։ Պտղատու այգիներում և հատապտուղների դաշտերում մեկ հեկտարի համար ամսական օգտագործվում է 6 — 12 փեթակ։

Փեթակները պետք է հավասարաչափ տեղադրվեն ամբողջ տարածքում, ոչ ավելի, քան 3 փեթակ մեկ տեղում, մինչդեռ դրանց մուտքերը պետք է նայեն տարբեր ուղղություններով, բայց ոչ անմիջապես բույսի վրա: Ավելի լավ է փեթակները տեղադրել բարձրության վրա՝ հորիզոնական դիրքով, պաշտպանելով դրանք արևի ուղիղ ճառագայթներից և անձրևից: Կարևոր է փեթակները պաշտպանել մրջյուններից, որոնց կարող է գրավել իշամեղուների ընտանիքի սնուցման և զարգացման համար անհրաժեշտ օշարակը։ Փեթակները բաց գրունտում օգտագործելու դեպքում դրանք պետք է ամրացվեն հարթության վրա, որպեսզի քամու պոռթկումներից չշրջվեն:

Իշամեղուների գաղութները կարող են բաց թողնվել ծաղկման շրջանից 4-7 օր առաջ: Սա բացասաբար չի ազդում ո ՛չ գաղութների, ո ՛չ դրանց արտադրողականության վրա:

  • Փեթակները հավասարաչափ տեղադրեք հողամասի ողջ երկայնքով: Լավագույն դիրքը գետնից 0,5 - 1մ բարձրության վրա հորիզոնական դիրքով տեղադրելն է:
  • Փեթակները տեղադրելուց հետո առնվազն կես ժամ սպասեք, նախքան մուտքի/ելքի անցքերը բացելը, որպեսզի իշամեղուները հանգստանան:
  • Պաշտպանեք փեթակները արևի ուղիղ ճառագայթներից և անձրևաջրերից:
  • Տաք եղանակին բացեք փեթակի օդափոխման անցքերը:
  • Խուսափեք վնասակար թունաքիմիկատների օգտագործումից նախքան փեթակի տեղադրումը:
  • Յուրաքանչյուր փեթակ պարունակում է շաքարաջրի լուծույթ, որպեսզի տեղափոխման և պահպանման ժամանակ մեղուները լավ վիճակում լինեն:
  • Փոշոտման լավ արդյունք ունենալու համար փեթակը սկսեք օգտագործել ժամանման օրվանից:
  • Իշամեղուներին պահեք 15 - 25 °C ջերմաստիճանի պայմաններում:
  • Խուսափեք փեթակի վրա արևի ուղիղ ճառագայթներից: