ՍՊԻՐՈՔՍ Դ
Ազդող նյութ` սպիրօքսամին 400 գ/լ + դիֆենոկոնազոլ 50 գ/լ
Պատրաստուկային ձև՝ խտացված էմուլսիա
Արտադրող՝ Արիստա Լայֆսայնս Բենելյուքս ՍՌԼ, Բելգիա
- Կանխարգելիչ և բուժիչ ազդեցությամբ ներբույսային սնկասպան:
- Արագ ներթափանցում է բույսի մեջ:
- Բարձր արդյունավետություն անգամ անբարենպաստ եղանակային պայմաններում (երաշտ, ցածր ջերմաստիճան, գերխոնավություն):
| Մշակաբույս | Հիվանդություն | Ծախսի նորմա,
լ/հա |
Կիրառման եղանակ,
ժամկետ |
Սպասման ժամկետ (օր), մշակումների քանակ |
| Խաղողի վազ | Օիդիում | 0.3 - 0.5 | Սրսկում վեգետացիայի ընթացքում. առաջինը՝ նախքան ծաղկելը, հաջորդները՝ 10 օր պարբերակա
նությամբ: |
14(3) |
Երկբաղադրիչ սիստեմային սնկասպան է, կանխարգելիչ և բուժիչ ազդեցությամբ։ Պարունակում է բարձր կենսաբանական ակտիվությամբ երկու համակարգային ակտիվ նյութեր, որոնք կանխում են դիմադրողականության առաջացումը։
Գործողության մեխանիզմ
Տարբեր խմբերի պատկանող երկու բաղադրիչների շնորհիվ արգելակում է ստերոլների դիմեթիլացման կենսասինթեզը գործընթացի տարբեր մակարդակներում և խափանում պաթոգենների թափանցումը բջջի մեմբրան: Կենսաբանական ազդեցությունը պահպանվում է 2 - 3 շաբաթ՝ կախված եղանակային պայմաններից և վարակվածության աստիճանից։
Համատեղելիություն
Համատեղելի է սնկասպան և միջատասպան միջոցներից մեծամասնության հետ, բացի ուժեղ թթվային ռեակցիա ունեցողներից: Սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել ցանկալի խառնուրդի ֆիզիկական ու քիմիական համատեղելիությունը և անցանկալի ազդեցությունները բույսերի վրա:
Mechanism of action
Due to two components belonging to different groups, it inhibits the biosynthesis of sterol dimethylation at different levels of the process, inhibiting the penetration of pathogens into the cell membrane.
Compatibility
Compatible with most fungicides and insecticides, except those with strong acid reactions. For each specific case, it is necessary to study in advance the physical and chemical compatibility of the desired mixture and adverse effects on plants.
