ՍԱՆՌԵԴ

Բաղադրությունը՝ ընդհանուր N — 3%, որից օրգանական N — 2%, միզաթթվային N — 1%, K2O — 7%, կենսաբանական ծագման օրգանական ածխածին C — 14%

Սնուցման եղանակը` տերևային

Արտադրող՝ Բիոլքիմ ԲԸ, Իտալիա

Կատեգորիա`
  • Բարելավում է պտղի գունավորումը:
  • Բարելավում է մրգերի հասունացման միատարրությունը:
  • Բարձրացնում է լուծվող շաքարի քանակությունը (°BRIX):
  • Չի ազդում պտղի ամրության վրա:
Մշակաբույսը Ծախսի նորմա,

կգ/1000 մ2

Կիրառման եղանակը
Հնդավոր և կորիզավոր պտուղներ 4 - 6 Սնուցել 2 անգամ` բերքահավաքից 15 օր առաջ և 7 օր առաջ: Ուշ հասունացման դեպքում օգտագործվում է առավելագույն չափաբաժինը: Աստիճանաբար հասունացող խնձորների սորտերի վրա, առաջին բերքահավաքից հետո, կատարվում է 3-րդ մշակումը:
8 - 10 Լույսի խիստ նվազման պայմաններում:
Խաղող 4 - 5 Սնուցել 2 անգամ՝ բերքահավաքից 20-15 օր առաջ և 10-7 օր առաջ:
8 Սնուցել մեկ անգամ՝ բերքահավաքից 8-10 օր առաջ:
Ցիտրուսներ 400 - 600 մլ/100 լ ջրում Սնուցել 2 անգամ՝ բերքահավաքից 25-20 օր առաջ և 5-6 օր առաջ:
800 մլ/100 լ ջրում Խիստ նվազ ջերմաստիճանի և լույսի պայծառության դեպքում:
Լոլիկ արդյունաբերական 4 - 5 Սնուցել 2 անգամ՝ բերքահավաքից 15 և 7 օր առաջ:
8 Սնուցել բերքահավքից 10 օր առաջ:
Ձմերուկ, սեխ 4 - 5 Սնուցել 2 անգամ՝ բերքահավաքից 15 և 7 օր առաջ:
Ելակ 400 - 600 մլ/ 100լ ջրում Ցածր ջերմաստիճանի և լուսավորության պայմաններում, սնուցել 2 անգամ յուրաքանչյուր 4-5 օրը (վերջինը բերքահավաքից 4-5 օր առաջ):
Ծաղկաբույսեր 300 - 400 մլ/ 100լ ջրում Սնուցել, երբ ծաղիկները սկսում են գունավորվել, այնուհետև 7-10 օր հետո:

Սանռեդ կենսախթանիչը նախատեսված է պտուղների գունավորումը բարելավելու, պտուղների հավասարաչափ ու միաժամանակյա հասունացման, պտուղներում շաքարի պարունակությունը բարձրացնելու համար:

Գործողության մեխանիզմ

Սանռեդը պարունակում է օքսիլիպին պարունակող բույսերի մրգահյութ: Այն խթանում է՝

  • gունանյութերի կուտակումը,
  • շաքարի կուտակումը՝ մոնոսախարիդները բույսերի առաջնային նյութափոխանակության համար ծառայում են որպես ածխածնի և էներգիայի աղբյուր,
  • բջջի պատերի ամրացումը: Օքսիլիպիններն առաջացնում են լիգնինի և մոնոլինոլների բնական սինթեզ՝ ֆենոլային միացություններ, որոնք ամրացնում են բջջային պատերը:  Արդյունքում, Սանռեդը չի ազդում պտղանյութի ամրության և պտուղների պահպանության վրա:

Համատեղելիություն

Համատեղելի է այլ լուծելի ագրոքիմիկատների և պեստիցիդների հետ, բացառությամբ՝ պղնձի հիմքով ապրանքների, հանքայուղերի և էմուլսիաների: Խորհուրդ է տրվում յուրաքնչյուր կոնկրետ դեպքում ուսումնասիրել ցանկալի խառնուրդի ֆիզիկական ու քիմիական համատեղելիությունը և ցանկալի ազդեցությունները բույսերի վրա: