ՊՐՈՔՍԱՆԻԼ 450 Ս.Կ.
Ազդող նյութ` պրոպամոկարբ 400 գ/լ + ցիմօքսանիլ 50 գ/լ
Պատրաստուկային ձև՝ սուսպենզիոն կոնցենտրատ
Արտադրող՝ Արիստա Լայֆսայնս Բենելյուքս ՍՊՌԼ, Բելգիա
- Կանխարգելում է սպորների բազմացումը և սնկերի զարգացումը:
- Ապահովում է բարձր արդյունավետություն, ցիմօքսանիլի գործողությունն ունի արագ և բուժիչ ազդեցություն, իսկ պրոպամոկարբը կանխարգելում է սպորների զարգացումը:
- Կարող է օգտագործվել բույսի զարգացման տարբեր փուլերում՝ կանխարգելիչ վերահսկողության կամ բուժիչ գործողությունների համար:
- Անձրևակայուն է:
| Մշակաբույս | Հիվանդություն | Ծախսի նորմա,
լ/հա |
Կիրառման եղանակ,ժամկետ | Սպասման ժամկետ (օր), մշակումների քանակ |
| Կարտոֆիլ | Ֆիտոֆտորոզ կամ
պտղի փտում, ալտերնարիոզ |
2 - 2.5 | Սրսկում վեգետացիայի ընթացքում՝ 7-10 օր ընդմիջումներով: | 20(2) |
| Վարունգ | Կեղծ ալրացող (պերոնոսպորոզ),
անտրակնոզ |
1.5 - 2 | Սրսկում վեգետացիայի ընթացքում՝ 7-10 օր ընդմիջումներով: | 20(2-3) |
| Լոլիկ | Ֆիտոֆտորոզ կամ պտղի փտում, ալտերնարիոզ | 2 - 2.5 | Սրսկում վեգետացիայի ընթացքում՝ 7-10 օր ընդմիջումներով: | 20(2-3) |
| Խաղողի վազ | Կեղծ ալրացող | 2 - 2.5 | Սրսկում վեգետացիայի ընթացքում: | 28(2-3) |
Ազդեցության լայն շրջանակ ունեցող, կոնտակտային - համակարգային ազդեցության սնկասպան է՝ նախատեսված խաղողի վազի, լոլիկի և վարունգի, կարտոֆիլի սնկային հիվանդությունների դեմ:
Գործողության մեխանիզմ
Պրեպարատն օգտագործվում է կանխարգելիչ և բուժիչ նպատակներով:
Ցիմօքսանիլ ազդող նյութն արագ ներթափանցում է տերևի մեջ և անմիջապես ազդում է վարակի վրա: Պրոպամոկարբն ունի համակարգային ազդեցություն՝ պաշտպանելով նոր բույսերը սպորներից:
Պրոպամոկարբը համակարգային սնկասպան է, որը խանգարում է ֆոսֆոլիպիդների և դրանց ճարպաթթուների սինթեզը՝ խաթարելով սնկերի բջջաթաղանթի ձևավորումը: Ազդում է սնկամարմինների աճի, սպորների բազմացման ու զարգացման վրա: Այս յուրահատուկ գործողության մեխանիզմի շնորհիվ հավանական չէ, որ առաջացնի դիմադություն:
Ցիմօքսանիլն ունի արագ ներթափանցող հատկություններ: Այն վերափոխում է սնկերի նյութափոխանակությունը: Անգամ շատ քիչ դոզաներով, այն արդյունավետ կերպով կանխարգելում է տերևի մակերեսին սպորների բազմացումը: Շնորհիվ իր ներթափանցման առանձնահատկությունների, այն կարող է ինկուբացիայի շրջանում ընտրողաբար ոչնչացնել սնկամարմինները՝ կանխարգելելով մշակման ընթացքում վնասվածքներն ու վնասները:
Համատեղելիություն
Օգտագործել կոնտակտային ֆունգիցիդների հետ հաջորդաբար միմյանց փոփոխելով:
