ՊՐՈՊԼԱՆՏ

Ազդող նյութ` պրոպամոկարբ հիդրոքլորիդ 722 գ/լ

Պատրաստուկային ձև՝ խտացված կախույթ

Արտադրող՝ Արիստա Լայֆսայնս Բենելյուքս ՍՌԼ, Բելգիա

  • Ունի կանխարգելիչ, բուժիչ և հակասնկային ազդեցություն: Ապահովում է բույսի արմատի, ցողունի, տերևների և պալարների ամբողջական և երկարատև պաշտպանություն:
  • Արմատային կամ արտարմատային կիրառման ժամանակ խթանում է մշակվող բույսի արմատային համակարգը:
  • Արդյունավետ է արմատային փտումների դեմ՝ բաց և փակ գրունտում՝ կաթիլային ոռոգման միջոցով:
  • Անվտանգ է շրջակա միջավայրի համար՝ չի ազդում օգտակար միջատների վրա, այդ թվում՝ մեղուների: Արագորեն կլանվում է հողի միկրոօրգանիզմների կողմից:
  • Անձրևակայուն է:
Մշակաբույս Հիվանդություն Ծախսի նորմա,

լ/հա

 

Կիրառման եղանակ, ժամկետ Սպասման ժամկետ (օր), մշակումների քանակ
Կաթիլային ոռոգում՝ բանջարաբոստանային մշակաբույսեր Արմատային փտում 2 - 3  

 

 

 

 

 

Վեգետացիայի ընթացքում:

-(14)
Լոլիկ Ֆիտոֆտորոզ, արմատային փտում 1.5 - 2 3(3)
Սածիլ՝ լոլիկի, վարունգի և այլ բանջարեղենների Արմատային փտում 2 - 4 2(-)

 

 

Կարտոֆիլ Ֆիտոֆտորոզ, արմատային փտում 1.5 - 2

 

3(15)
Ձմերուկ, սեխ Կեղծ ալրացող, արմատային փտում 2 - 3 3(3)
Վարունգ Կեղծ ալրացող, արմատային փտում 3 3(3)
Կաղամբ Կեղծ ալրացող, արմատային փտում 2.5 2(7-14)
Սոխ Կեղծ ալրացող, արմատային փտում 1.5 3(7-14)

Պաշտպանիչ գործողությամբ ներբույսային սնկասպան է, որը կլանվում է արմատներով և տերևներով, և տեղաշարժվում է բույսի հյուսվածքներով ակրոպետալ եղանակով՝ ներքևից վերև:

Գործողության մեխանիզմ

Ներբույսային ազդեցության սնկասպան է, որը պատկանում է կարբամատ քիմիական խմբին: Այն գործում է խաթարելով ֆոսֆոլիպիդների և դրանց ճարպաթթուների սինթեզը, որն էլ իր հերթին խաթարում է սնկերի թաղանթի բջիջների առաջացումը:

Ազդում է սնկամարմինների աճի, սպորների արտադրության և բազմացման վրա: Յուրահատուկ գործողության մեխանիզմի շնորհիվ հավանական չէ, որ պրոպամոկարբն առաջացնի դիմադրություն:

Արդյունավետ է սնկերի զարգացման տարբեր փուլերում՝ սնկամարմինների աճի, սպորների արտադրության և դրանց բազմացման փուլերում: Այն կարող է կիրառվել կանխարգելիչ կոմպոստ թրջման, արմատի թաթախման կամ արտարմատային ցողման եղանակներով: Կլանվում է արմատների միջոցով և տեղափոխվում է տերևներ՝ ակրոպետալ համակարգի շնորհիվ: Այս ակրոպետալ համակրգն ապահովում է հզոր անձրևակայունություն:

Պրոպլանտը կարող է կիրառվել IPM (Integrated Pest Management) ծրագրերում:

Համատեղելիություն

Համատեղելի չէ ուժեղ հիմնային և ուժեղ թթվային ռեակցիա ունեցող պատրաստուկների հետ: Անհրաժեշտ է նախօրոք ուսում­նասիրել ցանկալի խառնուրդի համատե­ղելիությունը և անցանկալի ազդեցությունները բույսերի վրա:

Գործողության մեխանիզմ
Ազդող նյութը ունի գործողության յուրահատուկ մեխանիզմ, որը թույլ է տալիս կանգնեցնել վարակիչ գործընթացը հենց սկզբում: Ազդող նյութը ներգործում է սպորների զարգացման ցիկլի վրա՝ կանխելով նոր սպորների կազմավորման գործընթացը: Պրեպարատը սկսում է ներգործել օգտագործումից անմիջապես հետո:

Համատեղեիություն
Անհամատեղելի է ծծմբի, բորդոյան խառնուրդի, կապտանի, դինոկապի, ֆենոկսիկարբի, ցինկի, պղնձի, կրի հետ: Կիրառումից առաջ անհրաժեշտ է ստուգել հերբիցիդների հետ համատեղելիությունը: