ՊԻՐՈՒՍ 400 ՍԿ

Ազդող նյութ` դոդին 400 գ/լ

Պատրաստուկային ձև՝ խտացված կախույթ

Արտադրող՝ Արիստա Լայֆսայնս Բենելյուքս ՍՊՌԼ, Բելգիա

Կատեգորիա`
  • Պրեպարատն ունի արագ ազդեցություն:
  • Սնկասպանը չի կորցնում բարձր արդյունավետությունը, անգամ ցածր ջերմաստիճանային պայմաններում կիրառելու դեպքում: Պաշտպանության տևողությունը +12 C°-ից բարձր ջերմաստիճանում 7-10 օր է:
  • Անձրևակայուն է: Կարող է կիրառվել նաև խոնավ մակերեսին:
  • Առավելագույն ազդեցություն նույնիսկ ուժեղ վարակի դեպքում:
  • Ունի գերազանց արդյունավետություն բողբոջների վրա:
Մշակաբույս Հիվանդություն Ծախսի նորմա,

լ/հա

Կիրառման եղանակ, ժամկետ Սպասման ժամկետ (օր), մշակումների քանակ
Խնձորենի, տանձենի Քոս, պտղի փտում 1.5 - 2.25 Սրսկում վեգետացիայի ընթացքում. առաջինը՝ վարդագույն բողբոջի փուլում, հաջորդը՝ 7-10 օր ընդմիջիմուվ: 60(4)
Բալենի, սալորենի Կոկոմիկոզ, կորիզավորների ծակոտկեն բծավորություն 2 Սրսկում վեգետացիայի ընթացքում. առաջինը՝ կանաչ բողբոջի փուլում, հաջորդը՝ վարդագույն բողբոջի փուլում: 20(2)
Դեղձենի Տերևների գանգրոտություն 2 -  2.25 75(2)

Բուժիչ և երկարատև կանխարգելիչ ազդեցությամբ կոնտակտային սնկասպան է, որը նախատեսված է մրգատու ծառերի մի շարք սնկային հիվանդությունների դեմ պայքարի համար:

Գործողության մեխանիզմ
Ազդող նյութը ունի գործողության յուրահատուկ մեխանիզմ, որը թույլ է տալիս կանգնեցնել վարակիչ գործընթացը հենց սկզբում: Ազդող նյութը ներգործում է սպորների զարգացման ցիկլի վրա՝ կանխելով նոր սպորների կազմավորման գործընթացը: Պրեպարատը սկսում է ներգործել օգտագործումից անմիջապես հետո:

Համատեղեիություն
Անհամատեղելի է ծծմբի, բորդոյան խառնուրդի, կապտանի, դինոկապի, ֆենոկսիկարբի, ցինկի, պղնձի, կրի հետ: Կիրառումից առաջ անհրաժեշտ է ստուգել հերբիցիդների հետ համատեղելիությունը: