ՀԱՅՖԱ ՍՈՊ
Բաղադրությունը՝ K2O — 51%, SO3 — 45%
Սնուցման եղանակը` կաթիլային, տերևային, հողային
Արտադրող՝ Հայֆա Նեգեվ Թեքնոլոջիս ՍՊԸ, Իսրայել
- Բարձրացնում է բույսի դիմադրողականությունը երաշտի, ցրտահարության, միջատների և հիվանդությունների նկատմամբ:
- Բարձրացնում է բերքի որակական և քանակական հատկանիշները:
- Բարելավում է բերքի սննդային արժեքը. բարելավում համային և արտաքին հատկանիշները, բարձացնում է դիմացկունությունը և երկարացնում պահեստավորման ժամկետը:
- Բյուրեղային պարարտանյութ, արագ և լավ լուծվող, գրեթե չի պարունակում քլորիդներ:
- Աղիության շատ ցածր ինդեքս:
| Մշակաբույսը | Ծախսի նորմա | Կիրառման եղանակը |
| Բանջարաբոստանային մշակաբույսեր |
7-10գ/10լ ջրում |
Սնուցել գրունտի մեջ տնկելուց 10-15 օր անց՝ 2-3 տերևի առկայության դեպքում: |
| Հատապտուղներ, ելակ | Սնուցել 1 անգամ վաղ գարնանը՝ ծաղկատվության համար, 2 անգամ՝ աճի ընթացքում, 1 անգամ՝ չափի ձևավորման համար: | |
| Խաղող | 10գ/10լ ջրում | 1 անգամ՝ բերքատվության համար, 1 անգամ՝ հասունացման ժամանակ: |
| Ցիտրուսային մրգեր | 7-10գ/10լ ջրում | Մրգի աճի սկզբնական փուլում՝ ամսեկան 2-3 սնուցում՝ սկսած տնկումից 1 ամիս անց: |
| Կորիզավոր մրգեր | 10գ/10լ ջրում | 1-4 անգամ՝ տնկումից մինչև մրգի գունավորումը: |
| Դեկորատիվ բույսեր, ծաղիկներ | 10-15գ/10լ ջրում | Ցանքից 10-15 օր անց: |
Հայֆա ՍՈՊ կալիումի սուլֆատ պարարտանյութը կալիումի հուսալի աղբյուր է, երբ հողի pH- ն պետք է իջեցվի, կամ երբ ազոտի (N) կիրառման տեմպերը պետք է սահմանափակվեն (օրինակ՝ սեզոնի վերջում): Նախատեսված է բոլոր տեսակի մշակաբույսերին կաթիլային համակարգով կամ տերևային սնուցման համար։ Հայֆա ՍՈՊ-ը խորհուրդ է տրվում նաև անմիջապես հողային սնուցման և պարարտանյութերի խառնուրդներ պատրաստելու համար:
Ապահովում է կենտրոնացած սնուցում, մատչելի է բույսերի կլանման համար։ Ուժեղացնում է բույսերի դիմոդրաղականությունը երաշտի, ցրտահարության, միջատների և հիվանդությունների նկատմամբ՝ այդպիսով բարելավելով որակը և բերքատվությունը։
Հայֆա ՍՈՊ-ն օգնում է բերքին ձեռք բերել ավելի բարձր սննդային արժեք, ավելի լավ համ ու տեսք, և ապահովում է պահեստավորման երկարատևությունը։ Հայֆա ՍՈՊ-ը բյուրեղային պարարտանյութ է, արագ և բարձր լուծվող, և իրապես քլորիդներից ազատ։
Հայֆա ՍՈՊ- ը իդեալական է աղի նկատմամբ զգայուն մշակաբույսերի համար
Հայֆա ՍՈՊ-ը պարունակում է շատ քիչ քանակությամբ քլորիդներ, ինչի շնորհիվ այն հիանալի պարարտանյութ է քլորիդների նկատմամբ զգայուն մշակաբույերի համար: Հայֆա ՍՈՊ- ն ունի աղի շատ ցածր ցուցանիշ (46), այն կալիումի հուսալի աղբյուր է որտեղ առկա է աղի կուտակման վտանգ և մշակման ինտենսիվ համակարգեր`ինչպես պաշտպանված, այնպես էլ բաց դաշտերում:
Հայֆա ՍՈՊ-ը հարուստ է ծծմբով
Հայֆա ՍՈՊ ծծմբի բարձր ցուցանիշով (18% S) խորհուրդ է տրվում ծծմբի բարձր պահանջ ունեցող մշակաբույսերի սնուցման համար, օրինակ՝ հլածուկ/ռափս/, կաղամբ, արևածաղիկ, սոխ, պրաս /лук-порей/ և այլն:
Հայֆա ՍՈՊ-ն ազոտից ազատ կալիումական պարարտանյութ է
Հայֆա ՍՈՊ տրամդրում է առանց ազոտի կալիում, որը թույլ է տալիս մշակողին պլանավորել պարարտացման ծրագիրը, որը համապատասխանում է համապատասխանեն բերքի կարիքներին ազոտի նվազեցված պահանջների փուլերում:
