ԻՍՈՆԵՏ-Տ

Ֆերոմոնային դիսպենսեր

Բաղադրությունը՝ 

(E,Z,Z) -3.8,11 – տետրադեկատրիոն-1-yl ացետատ +

(E,Z) -3,8- տետրադեկադիէն -1-yl-ացետատ

Փաթեթավորում՝ 100 հատ ֆերոմոնային դիսպենսեր

Արտադրող՝ Շին-Էտսու Քեմիքալ ԿՕ. ՍՊԸ, Ճապոնիա

Կատեգորիա`

Իսոնետ Տ ջերմատներում ականող ցեցից (Tuta absoluta) լոլիկի, պղպեղի և սմբուկի պաշտպանության համար նախատեսված, զոգավորման խանգարման մեթոդով, սեռական ֆերոմոնային դիսպենսեր է:

Ծախսի նորմա՝ 1000 դիսպենսեր/հա, կախված վարակվածության աստիճանից, տարեկան առավելագույնը երեք կիրառմամբ (փոխել յուրաքանչյուր 3 ամիսը մեկ):

Համատեղելիությունը՝ կիրառելի չէ, ֆերոմոն է:

Բուսաթունունակությունը՝ կիրառելի չէ: Չունի անմիջական շփում բույսերի հետ:

Ֆերոմոնը ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ կայունություն վնասատուների մոտ:

Պահպանումը և տեղափոխումը՝ պահել արևի ուղիղ ճառագայթներից հեռու, չոր, զով և լավ օդափոխվող վայրում, +5 °C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում, նախնական փաթեթավորումով՝ սննդամթերքից, դյուրավառ նյութերից և էլեկտրական սարքավորումներից հեռու:

Օգտագործման եղանակը

Դիսպենսերները տեղադրվում են ձեռքով, միմյանցից հավասար հեռավորության վրա, միատեսակ 0.8-1.2 մ բարձրության վրա: Այն կախվում է բերքը պահող լարերի վրա՝ շարքերի ներսում: Շարքերի սկզբնամասում և վերջնամասում դիսպենսերները տեղադրվում են կրկնակի չափաքանակով:

Տեղադրել մինչ հասուն միջատների առաջին գրավումը կամ պտուղների ձևավորման սկզբում: Իսոնոտ Տ-ի տեղադրման ընթացքում չաշխատե՛լ այլ ֆերոմոններով: ՄԻջատասպանների օգտագործումը չի ազդում դիսպենսերի արդյունավետության վրա, ուստի, ցանկացած պահի հնարավոր է միջատասպան նյութերի կիրառումը: