ԲՈՐՈՄԻՆ ԳԵԼ

Բաղադրությունը՝ B — 11%, Mo — 0.02%

Սնուցման եղանակը` տերևային և կաթիլային

Արտադրող՝ Բիոլքիմ ԲԸ, Իտալիա

Կատեգորիա`
  • Կանխարգելում և բուժում է բորի դեֆիցիտի հետ կապված խանգարումները:
  • Բարելավում է բերքի որակական և քանակական բնութագրերը:
  • Նպաստում է առողջ ծաղկի, ծաղկափոշու, հետևաբար և առողջ պտղի ձևավորմանը:
  • Բարձրացնում է շաքարի քանակությունը պտղում:
  • Պարզ է օգտագործման մեջ:
  • 100% ջրում լուծվող:
  • Թույլատրվում է օգտագործել օրգանական գյուղատնտեսության մեջ:
Մշակաբույսը Տերևային սնուցում

Ծախսի նորմա,

լ/հա

Կաթիլային համակարգով

սնուցում

Ծախսի նորմա,

լ/հա

Կիրառման եղանակը
Պտղատու ծառեր 1 - 1.5 3 - 5 Տերևների ցողում՝ ծաղկումից առաջ և հետո:
Խաղողի վազ 1 - 1.5   3 մշակում՝ ծաղկաբույլերի ձևավորման փուլում, մինչև ծաղկելը և բերքահավաքից առաջ:
Բանջարանոցային մշակաբույսեր 100-150 մլ/ 100լ ջրում 3 - 5 Ցողել մինչև ծաղկումն ընկած ժամանակահատվածում:
Արդյունաբերական մշակաբույսեր(լոլիկ վերամշակման համար, կարտոֆիլ, գազար, ծխախոտ և այլն) 1.5 - 2 3 - 5 Ցողել մինչև ծաղկումն ընկած ժամանակահատվածը և բերքահավաքից հետո:
Շաքարի ճակնդեղ 1.5 - 2   Ցողել 7-8 իսկական տերևի փուոլւմ և մինչև շարքերի փակվելը:
Ջերմատնային մշակաբույսեր   300-500մլ/1000մ2 Նախքան ծաղկման փուլը:

Գործողության մեխանիզմ

Պարարտանյութը պարունակում է բոր` բոր-էթանոլամինի հետ համատեղ:

Էթանոլամին մոլեկուլը նույնական է բուսական հյուսվածքներին, այդ իսկ պատճառով այն բարելավում է տերևների կողմից բորի կլանումը և դրա տեղափոխումը բույսի այլ մասեր:

Շնորհիվ իր հեղուկ պատրաստուկային ձևին և օրգանական մոլեկուլի հետ համատեղված բորին, պարարտանյութն ամբողջությամբ տարածվում է բույսի մեջ և՛ տերևային, և՛ կաթիլային սնուցման ժամանակ: Նման պատրաստուկային ձևը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել բորի կիրառման հետ կապված ֆիտոտոքսիկության ռիսկերը:

Բորոմին Գել-ը կարող է կիրառվել նաև զգայուն մշակաբույսերի վրա:

Համատեղելիություն

Համատեղելի է բոլոր ագրոքիմիկատների և պեստիցիդների հետ: Կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում կատարել համատեղելիության պարզ փորձարկում: Առանձին օգտագործաման դեպքում արդյունավետությունն ավելի բարձր է: