Ագրիտեկնո. Բույսերի աճի խթանիչներ․ ժամանակակից կիրառումներ

2025 թվականի նոյեմբերի 10-11-ը Armenia Marriott Hotel Yerevan-ում անցկացվեց երկօրյա սեմինար, որը կազմակերպվել էր  բույսերի աճի խթանիչներ արտադրող իսպանական «Ագրիտեկնո» ընկերության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցեցին գյուղատնտեսներ, ֆերմերներ, այգետերեր, ինչպես նաև մասնագիտական ոլորտի ուսանողներ։

Սեմինարի բացման խոսքով հանդես եկավ «Ագրիտեկնո» ընկերության տարածաշրջանային արտահանման մենեջեր՝ Անաստասիա Պանամարյովան։ Գլխավոր բանախոսն էր գյուղատնտեսական գծով խորհրդատու Ռիկարդ Մելիան։

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին խաղողի այգիներում և պտղատու այգիներում աճի խթանիչների կիրառման ժամանակակից տեխնոլոգիաներն ու գործնական մոտեցումները։

Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ բույսերի ֆիզիոլոգիայի, ինչպես նաև բերքատվության և արտադրանքի որակի բարձրացման գիտականորեն հիմնավորված մեթոդների վերաբերյալ։

Առանձնակի ուշադրություն դարձվեց պտուղների զարգացման փուլերին և «Ագրիտեկնո» ընկերության պրոդուկտների, այդ թվում՝ Controlphyt Cu, Tecamin Brix և Tecamin Flower-ի, կիրառման գործնական առաջարկություններին։

Սեմինարի ինտերակտիվ ձևաչափը մասնակիցներին հնարավորություն տվեց ստանալ մասնագիտական խորհրդատվություն և իրենց հետաքրքրող հարցերի մանրամասն պատասխանները։ Սեմինարը դարձավ փորձի փոխանակման արդյունավետ հարթակ և նպաստեց ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրմանը։

Խաղողի այգիներում խաղողի ողկուզակերից արդյունավետ պաշտպանություն առանց սրսկման

Խնձորի այգիներում խնձորենու պտղակերից արդյունավետ պաշտպանություն առանց սրսկման

Լաբորատոր հետազոտություններ. առողջ հողը՝ առողջ բույսի գրավական

Ագրիտեկնո. Բույսերի աճի խթանիչներ․ ժամանակակից կիրառումներ

Կիսվել՝