ԼԻԳՈՊԼԵՔՍ CA

Բաղադրությունը՝ CaO — 15%

Սնուցման եղանակը` տերևային և կաթիլային

Արտադրող՝ Բիոլքիմ ԲԸ, Իտալիա

Կատեգորիա`
  • Կանխում է կալցիումի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունները:
  • Բարելավում է վեգետատիվ հյուսվածքների և պտուղների ամրությունը:
  • Երկարացնում է պահպանման ժամկետը:
Մշակաբույսը Ծախսի նորմա,

լ/հա

Կիրառման եղանակը
Տերևային սնուցում
Պտղատու ծառեր, խաղողի վազ 2 - 4 Սնուցել 2-4 անգամ ծաղկման փուլից մինչև պտուղների խոշորացումը:
Բանջարանոցային և տեխնիկական մշակաբույսեր 2 - 4 Սնուցել 2-4 անգամ պտուղների ձևավորման փուլից մինչև դրանց խոշորացումը՝ 7-10 օր պարբերականությամբ:
Ջերմատնային մշակաբույսեր 150 - 250 մլ/100լ ջրում Սնուցել պտուղների ձևավորման փուլից մինչև դրանց խոշորացումը (բանջարեղենային մշակաբույսեր) կամ ամբողջ վեգետացիայի ընթացքում (տերևային բանջարեղեն և ծաղկային բույսեր)՝ 2-4 անգամ, 10-15 օր պարբերականությամբ:
Արմատային սնուցում՝ ոռոգման համակարգով
Պտղատու ծառեր, խաղողի վազ 5 - 10 Սնուցումները վերը նշված ժամկետներում։
Բանջարանոցային և տեխնիկական մշակաբույսեր 5 - 10
Ջերմատնային մշակաբույսեր 0.5 - 1 լ/1000 մ2

Գործողության մեխանիզմ

Լիգոպլեքս Ca պարունակում է բարձր խտության կալցիում: Թույլ է տալիս պահպանել կալցիումի օպտիմալ քանակությունը բույսում, կանխելով կամ վերացնելով դրա ցանկացած դեֆիցիտը: Այն կանխարգելում է բույսի ֆիզիոլոգիական խախտումները կապված կալցիումի անբավարարության հետ  (հնդավորների պտուղների կետավոր նեխում, ծաղիկների սնկային նեխում, տերևային բանջարեղենի ծայրերի այրվածքներ, սեխի տերևի և ցողունի բծավորություն): Բարելավում է հյուսվածքների ամրությունը և երկարացնում է պահպանման ժամկետը: Շնորհիվ իր պատրաստուկային ձևի կարող է կիրառվել տերևի փափուկ մակերևույթների վրա` առանց ֆիտոտոքսիկության վտանգի:

Համատեղելիություն

Համատեղելի է այլ լուծելի ագրոքիմիկատների և պեստիցիդների հետ, բացառությամբ՝ ծծմբի հիմքով ապրանքների, հանքայուղերի, էմուլսիաների և բորոդյան խառնուրդների: Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ու քիմիական համատեղելիությունը և անցանկալի ազդեցությունները բույսերի վրա: