ԲՈՐՈՄԻՆ ԳԵԼ
Բաղադրությունը՝ B — 11%, Mo — 0.02%
Սնուցման եղանակը` տերևային և կաթիլային
Արտադրող՝ Բիոլքիմ ԲԸ, Իտալիա
- Կանխարգելում և բուժում է բորի դեֆիցիտի հետ կապված խանգարումները:
- Բարելավում է բերքի որակական և քանակական բնութագրերը:
- Նպաստում է առողջ ծաղկի, ծաղկափոշու, հետևաբար և առողջ պտղի ձևավորմանը:
- Բարձրացնում է շաքարի քանակությունը պտղում:
- Պարզ է օգտագործման մեջ:
- 100% ջրում լուծվող:
- Թույլատրվում է օգտագործել օրգանական գյուղատնտեսության մեջ:
| Մշակաբույսը | Տերևային սնուցում
Ծախսի նորմա, լ/հա |
Կաթիլային համակարգով
սնուցում Ծախսի նորմա, լ/հա |
Կիրառման եղանակը |
| Պտղատու ծառեր | 1 - 1.5 | 3 - 5 | Տերևների ցողում՝ ծաղկումից առաջ և հետո: |
| Խաղողի վազ | 1 - 1.5 | 3 մշակում՝ ծաղկաբույլերի ձևավորման փուլում, մինչև ծաղկելը և բերքահավաքից առաջ: | |
| Բանջարանոցային մշակաբույսեր | 100-150 մլ/ 100լ ջրում | 3 - 5 | Ցողել մինչև ծաղկումն ընկած ժամանակահատվածում: |
| Արդյունաբերական մշակաբույսեր(լոլիկ վերամշակման համար, կարտոֆիլ, գազար, ծխախոտ և այլն) | 1.5 - 2 | 3 - 5 | Ցողել մինչև ծաղկումն ընկած ժամանակահատվածը և բերքահավաքից հետո: |
| Շաքարի ճակնդեղ | 1.5 - 2 | Ցողել 7-8 իսկական տերևի փուոլւմ և մինչև շարքերի փակվելը: | |
| Ջերմատնային մշակաբույսեր | 300-500մլ/1000մ2 | Նախքան ծաղկման փուլը: |
Գործողության մեխանիզմ
Պարարտանյութը պարունակում է բոր` բոր-էթանոլամինի հետ համատեղ:
Էթանոլամին մոլեկուլը նույնական է բուսական հյուսվածքներին, այդ իսկ պատճառով այն բարելավում է տերևների կողմից բորի կլանումը և դրա տեղափոխումը բույսի այլ մասեր:
Շնորհիվ իր հեղուկ պատրաստուկային ձևին և օրգանական մոլեկուլի հետ համատեղված բորին, պարարտանյութն ամբողջությամբ տարածվում է բույսի մեջ և՛ տերևային, և՛ կաթիլային սնուցման ժամանակ: Նման պատրաստուկային ձևը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել բորի կիրառման հետ կապված ֆիտոտոքսիկության ռիսկերը:
Բորոմին Գել-ը կարող է կիրառվել նաև զգայուն մշակաբույսերի վրա:
Համատեղելիություն
Համատեղելի է բոլոր ագրոքիմիկատների և պեստիցիդների հետ: Կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում կատարել համատեղելիության պարզ փորձարկում: Առանձին օգտագործաման դեպքում արդյունավետությունն ավելի բարձր է:
