Մեր մասին
2014 թվականից «Ագրո Մաստեր» ընկերությունը հաջողությամբ գործունեություն է ծավալում գյուղատնտեսության ոլորտում` տնտեսություններին առաջարկելով արդյունավետ և ժամանակակից լուծումներ։
Սկսելով իր գործունեությունը 2 ընկերությունների պաշտոնական ներկայացուցչությունից՝ այսօր մենք համագործակցում ենք պարարտանյութեր, բույսերի պաշտպանության միջոցներ և կենսաբանական պրոդուկտներ արտադրող ավելի քան 20 ընկերությունների հետ։
Գործընկերային ցանցի ընդլայնումը՝ կայուն և հետևողական աշխատանքի, մասնագիտական մոտեցման և հաճախորդների վստահության արդյունքն է։
Մեր գործունեության հիմնական ուղղությունները
- Պեստիցիդներ և բույսերի պաշտպանության միջոցներ
- Հանքային և համալիր պարարտանյութեր
- Կենսաբանական պրոդուկտներ և կենսապաշտպանություն (IPM)
Ինչու ընտրել մեզ
- Որակյալ արտադրանք` վստահելի արտադրողներից
- Երաշխավորված պրոդուկտների լայն տեսականի
- Մատակարարումների հուսալիություն և պատասխանատվություն համագործակցության յուրաքանչյուր փուլում
- Մասնագիտական խորհրդատվություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ
Մենք կարևորում ենք երկարաժամկետ և փոխվստահելի գործընկերային հարաբերությունները, պատասխանատվությունն ու մեր հաճախորդներին իրական օգուտ տալը:
Մեր նպատակն է Ձեզ համար լինել ոչ միայն մատակարար, այլ վստահելի գործընկեր յուրաքանչյուր սեզոնի ընթացքում։
«Ագրո Մաստեր» — Ձեր տնտեսության վստահելի գործընկերը։