ՔԼՈՐՑԻՐԻՆ 550 Խ.Է
Ազդող նյութ` ցիպերմետրին 50 գ/լ + քլորպիրիֆոս 500 գ/լ
Պատրաստուկային ձև՝ խտացված էմուլսիա
Արտադրող՝ Արիստա Լայֆսայնս Բենելյուքս ՍՊՌԼ, Բելգիա
Կատեգորիա` Թունաքիմիկատներ, Ինսեկտիցիդներ
- Ունիվերսալ միջատասպան է, որը կարող է օգտագործվել վաղ գարնանից մինչև ուշ աշուն:
- Կիրառվում է նաև վահանակիրների համար:
- Պաշտպանում է մշակաբույսերը նաև եղանակային անբարենպաստ պայմաններում:
- Ներթափանցում է բույսերի հյուսվածքներ և ոչնչացնում է թրթուրը:
- Արդյունավետ է վնասատուների զարգացման բոլոր փուլերում:
| Մշակաբույս | Վնասատու | Ծախսի նորմա,
լ/հա |
Կիրառման եղանակ, ժամկետ | Սպասման ժամկետ (օր), մշակումների քանակ |
| Պտղատու այգիներ | Կոմպլեքս վնասատուներ՝ պտղակեր, տերևակեր, ծաղկակեր, վահանակիր, լվիճ, տիզ և այլն | 1 - 1.5 | Ծաղկելուց առաջ և հետո վեգետացիայի ընթացքում: | 40(2) |
| Խաղողի վազ | Ողկուզակեր, տիզ | 0.6 - 0.8 | Վեգետացիայի ընթացքում | 40(2) |
| Բանջարանաբոստանային մշակաբույսեր | Կոմպլեքս վնասատուներ | 0.5 - 1 | Վեգետացիայի ընթացքում | 30(2) |
| Արոտավայրեր, վայրի բուսականություն | Մորեխ | 0.5 | Թրթուրների զարգացման փուլում |
Համակցված միջատասպան է կոնտակտ-աղիքային ազդեցության՝ կարծրաթևավորների, ծծող-ծակողների, թեփուկաթևավորների դեմ պայքարի համար:
Գործողության մեխանիզմ
Համակցված միջատասպան է, որն ազդում է միջատների կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջացնելով հետսինապտիկ նիկոտինային ացետիլխոլին ռեցեպտորների արգելափակում, որն էլ հանգեցնում է միջատի ամբողջական պարալիզի և մահվան:
Համատեղելիություն
Համատեղելի է թունաքիմիկատների մեծ մասի հետ, բացառությամբ՝ խիստ ալկալայիններից: Կիրառումից առաջ անհրաժեշտ է ստուգել թունաքիմիկատի քիմիական և կենսաբանական համատեղելիությունը տվյալ պրեպարատի հետ:
