ՏԵԿԱՄԻՆ ՄԱՔՍ
Բաղադրությունը՝ ամինաթթուներ — 14,4%, ազատ L ամինաթթուներ — 12%, N — 7%, օրգանական նյութեր — 60%
Սնուցման եղանակը` տերևային
Արտադրող՝ Ագրիտեկնո ֆերտիլիզանտես Էս.Էլ., Իսպանիա
Կատեգորիա` Պարարտանյութեր
- Խթանում է բույսի վեգետատիվ զանգվածի աճը:
- Ապահովում է բույսերում հանքանյութերի, այդ թվում՝ միկրոտարրերի տեղափոխումը:
- Խթանում է բույսի աճն ու զարգացումը:
- Նպաստում է սթրեսային իրավիճակներից բույսերի վերականգնմանը:
- Բարձրացնում է բույսի արտադրողականությունը և բերքատվությունը:
- Բարելավում է բերքի որակական հատկանիշները:
- Պարունակում է փոփոխված պոլիսախարիդ, որը հանդիսանում է աճի ազդակ:
| Մշակաբույսը | Ծախսի նորմա,
լ/հա |
Կիրառման ժամկետը և հաճախականությունը |
| Հատապտուղներ | 1.5 - 2 | 1-ին բերքահավաքից 10-12 օր առաջ, կրկնել 7-10 օրից, մինչև հաջորդ բերքահավաքը: |
| Պտղատու ծառեր | 2 - 3 | Վեգետացիայի սկզբում՝ տերևների աճի և պտուղների զարգացման փուլում: |
| Լոլիկ, պղպեղ, վարունգ, լոբի, ոլոռ, դդում և այլն | 1 - 2 | Սածիլումից կամ ծիլերը երևալուց հետո, 7-10 օրից մինչև բերքահավաքը: |
| Սեխ, ձմերուկ | 1.5 - 2 | 1-2 անգամ աճի փուլում, մինչև ծաղկելը և կրկնել պտղի զարգացման սկզբում: |
| Բանջարեղեն (սոխ, սխտոր, կարտոֆիլ, գազար, ծաղկակաղամբ, բրոկոլի, հազար, սպանախ, կանաչիներ և այլն) | 1 - 1.5 | Տեղափոխումից հետո 15, 30, 45 և 60-րդ օրը, սթրեսը հաղթահարելու նպատակով: |
| Խաղողի վազ | 2 | Սաղարթի աճի շրջանում, երբ շվերը 10 սմ է, նաև պտուղների զարգացման փուլում: |
| Ծաղկային և գեղազարդային բույսեր | 1.5 - 2 | 7-10 օր պարբերականությամբ տեղափոխումից կամ ծաղիկները հավաքելուց հետո: |
| Ընկուզավորներ | 2 - 3 | Ամբողջ վեգետացիայի ընթացքում: |
| Ցորեն, գարի, աշորա, վարսակ | 1 - 1.5 | 4-5 տերև փուլում, թփակալման փուլում, նաև ծաղկման փուլում: |
