Խաղողի այգիներում խաղողի ողկուզակերից արդյունավետ պաշտպանություն առանց սրսկման
NEW! Իսոնետ-Լ ՏՏ (Shin-Etsu, Ճապոնիա) — ֆերոմոնային դիսպենսեր խաղողի ողկուզակերի դեմ:
Խաղողի ողկուզակերը խաղողի ամենավտանգավոր վնասատուներից մեկն է, որը ամեն տարի զգալի վնաս է հասցնում բերքին և պտղի որակին։
Ֆերոմոնը աշխատում է զուգավորման խանգարման մեթոդով. արուները չեն կարողանում գտնել էգերին, և նոր սերունդ չի հայտնվում:
Ֆերոմոնային դիսպենսերների օգտագործման առավելությունները՝
- Էկոլոգիապես անվտանգ է
- Առանց սրսկման
- Պտղում առանց քիմիական մնացորդի
- Երկարատև պաշտպանություն
- Համատեղելի է IPM համակարգերի հետ
- Պահպանում է բերքի որակը
«Ագրո Մաստեր»-ի տեսականին ներառում է նաև ճապոնական «Shin-Etsu» ընկերության հետևյալ պրոդուկտները՝
- Իսոնետ-Տ — նախատեսված է ջերմատներում լոլիկի, պղպեղի և սմբուկի ցեցից (Tuta absoluta) պաշտպանության համար,
- Իսոնետ ԼԵ – նախատեսված է խաղողի ողկուզակերից (Lobesia botrana) և վազի ցեցի (Eupocilia ambiguella) պաշտպանության համար,
- NEW! Իսոմեյթ-Ս ՏՏ — նախատեսված է խնձորի այգիներում խնձորենու պտղակերի (Cydia pomonella կամ laspeyresia pomonella) վերահսկման համար:
Պարզ տեղադրում, հուսալի պաշտպանություն։





Կիսվել՝